Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շատ ավելի կարևորն ուրիշ բան է

Շատ ավելի կարևորն ուրիշ բան է
15.12.2017 | 13:00

Ինչպես հայտնի է, ծանրամարտի մեծահասակների մեր հավաքականները չմասնակցեցին աշխարհի վերջին առաջնությանը: Պատճառը որակազրկումն էր, որը որքան էլ խնամքով թաքցվում էր հանրությունից՝ «պաշտոնական հավաստում չի եղել» փաստարկումով, այդուհանդերձ, չոքեց մեր դռանը:


Ինչևէ: Չնայած սրան, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը դոպինգ ստուգումների թվային վերլուծությունների մի ողջ շարք է վկայաբերել 2014-2017 թվականների վերաբերյալ՝ ցուցանելու մեր մարզիկների կողմից խախտումներ թույլ չտալու փաստը ու հույս հայտնել, որ հնարավոր է մեր ու ևս մի երկու երկրի նկատմամբ մեղմվի պատժի ժամկետը, ինչը թույլ կտա եկող գարնանը մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը:
«Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին, և դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,- ՀԱՕԿ-ի լրատվականում ասել է նա:


Փաշիկ Ալավերդյանի խոսքերի մեջ տղայական մանևրում կա՝ եղած փաստի կոծկումով, ինչպես որ տղայական էր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հասցեին արված հոխորտանքը, սակայն սրանք չեն կարևորը: Շատ ավելի կարևորը մերոնց օր առաջ միջազգային հարթակ վերադառնալն է ու ազգին ուրախացնելը:
Փաշիկ Ալավերդյանը խոսել է մեր մարզիկներին սպասող ճակատագրից. «Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է և պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու և աշխատանքի մասին»:


Հայկական ծանրամարտի ֆունկցիոներն անդրադարձել է նաև ծանրամարտում սպասվելիք փոփոխություններին: Մեկ այլ առիթով մենք դրանց կանդրադառնանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ